Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

ՈՒզում են նաև Սերժ Սարգսյանի իմպիչմենտը

ՈՒզում են նաև Սերժ Սարգսյանի իմպիչմենտը
08.11.2012 | 17:41

ԲՀԿ-ն և սատելիտներն այսօր, փաստորեն, չթաքցրին, թե ինչ են ուզում: Ոչ միայն վարչապետի պաշտոնը, այլև Սերժ Սարգսյանի իմպիչմենտը: Վարչապետ` գումարած խորհրդարանական ուժերի ներգրավվածություն ԲՀԿ կառավարությունում. ի՞նչ է նշանակում:

Դեֆակտո` իմպիչմենտ: Եվ ապա, ըստ իրենց, սկսվում է անցում դեպի սահմանադրական փոփոխություններ, խորհրդարանական հանրապետություն:
Ասել է` Քոչարյանի ցմահ իշխանության «էրա»:
Հետաքրքիր է նաև, որ այս մասին, ըստ Երվանդ Բոզոյանի, որպես տարբերակներից մեկը, ԲՀԿ-ն «քննարկում-բանակցում» է Սերժ Սարգսյանի հետ: Հասկանալի է` գեղեցիկ փաթեթավորմամբ։ Հետաքրքիր է` Մոսկվայում հավաքված ԲՀԿ-քոչարյանական տուսովկան հասե՞լ է այսօր կոնսենսուսի:
Խորապես կասկածում եմ. էդ դեպքում` Աբրահամյան Հովիկի, այն է` ընտանիքի` Ծառուկյան-Աբրահամյան գումարած Անդրանիկ Մանուկյան շահը ո՞րն է: Թե՞ Արևմուտքը, նաև Ռուսաստանը խորին սիրով ու շնորհակալությամբ են նայում «ընտանիքին», զի «ընտանիքի» շահերը «համընկնում են Արևմուտքի և Ռուսաստանի շահերին», դրա համար էլ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, վերջիններիս հետաքրքությունը շա՜տ մեծ է ԲՀԿ-ի և նրա անդամների նկատմամբ:
Բոլոր դեպքերում, կարծում եմ, քոչարյանական պլան «բ»-ն կտապալվի նույն կերպ, ինչպես պլան «ա»-ն` խորհրդարանական ընտրություններում: Կարծում են նաև, որ այս անգամ փողոց դուրս գալու, ցնցումներ «ապահովելու» ջանքն արդեն նրանց մոտ կվերածվի իդեա-ֆիքսի։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5136

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ